Իրանում երկրաշարժից տուժել է ավելի քան 40 մարդ. ԶԼՄ-ներ

107

Առնվազն 42 մարդ տուժել է չորեքշաբթի երեկոյան Իրանի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժից: Այս մասին հինգշաբթի հաղորդել է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը՝ բժիշկներին վկայակոչելով:

Նշվում է, որ աղետի հետևանքով զոհեր չկան:

Չորեքշաբթի երեկոյան 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սպահան, Կոհգիլուե և Բոյերահմեդ նահանգների սահմանին: Ամենամեծ վնասը հասցվել է երկրաշարժի էպիկենտրոնից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիսախտ բնակավայրին: