Զախարովա․ Նավալնիի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը խարխլում է այդ կառույցի հանդեպ վստահությունը

124

Ալեքսեյ Նավալնիին անհապաղ ազատ արձակելու ՄԻԵԴ-ի պահանջը ոչ մի հիմք չունի, այն որևէ կերպ չի նշում փաստեր, մանրամասներ կամ տեղեկություններ, որոնց վրա հիմնված է: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։

«ՄԻԵԴ-ի պահանջը խարխլում է այդ ինստիտուտի վստահելիությունը, հավելել է Զախարովան: «Սա սկզբունքորեն ՄԻԵԴ-ի նկատմամբ վստահության թուլացում է», – շեշտել է նա: