Եթե կա մարդ, որն իր հայրենիքի ամբողջականությունը, իր ժողովրդի ապագան կոնկրետ գնով՝ փողով վաճառում է, ուրեմն միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կաջակցեն իշխանություններին․ «Հրապարակ»

96

«Միշտ կլինեն մարդիկ, որոնք իշխանություններին ծառայություններ կմատուցեն, կհաճոյանան՝ մի բան պոկելու ակնկալիքով, կամ էլ՝ իշխանություններին մոտ լինելը, այսպես կոչված՝ շքախմբում լինելը կբարձրացնի նրանց ցածր ինքնագնահատականը։ Եթե մեզանում գեթ մեկ մարդ կա, որը պատրաստ է թշնամուն աջակցել, որ նա հաղթի, և պատրաստ է իր հայրենիքի դեմ աշխատել՝ տեղեկատվություն տալով հակառակորդի բանակին։ Եթե կա գեթ մեկ մարդ, որն ուրախանում է Ադրբեջանի հաղթանակից և բաժակ է բարձրացնում ու շնորհավորում ադրբեջանցիներին (ինչպես ռուսաստանաբնակ մի աղջիկ էր անում)։ Եթե կա մարդ, որն իր հայրենիքի ամբողջականությունը, իր ժողովրդի ապագան կոնկրետ գնով՝ փողով վաճառում է, ուրեմն միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կաջակցեն իշխանություններին։ Անգամ եթե նրանք կործանել են մեր երկիրը, հազարավոր զոհերի ու ավերի պատճառ դարձել, քանիցս ապացուցել իրենց ապաշնորհությունն ու ոչ պիտանիությունը պետական կառավարման գործում։

Այնպես որ, պետք չէ զարմանալ, երբ խեղճ ու կրակ մարդկանց մի խումբ՝ մարզային օլիգարխների, պաշտոնյաների, իշխանական կերակրատաշտին մոտենալ ձգտող անձանց գլխավորությամբ, հավաքվում է ճամփեզրին, և Նիկոլ Փաշինյանի՝ հարյուրավոր ոստիկաններով ու տասնյակ մեքենաներով ուղեկցվող, գերպաշտպանված շարասյունը «պատահաբար» կանգնում է Ուջանում ու Աշնակում, և ժողովրդի վարչապետը շփվում է իրենով հիացած բազմության հետ։ Թողնենք այդ մարդկանց խղճին, թե ինչով են հիացած և ինչից են գոհ։ Բայց այդ թատերականացված տեսարանները ընդամենը մեկ նպատակ ունեն՝ փիառ և ներշնչանք՝ ուղղված հանրության մտածող և իր հրաժարականը պահանջող մասին, որ՝ դուք փոքրամասնություն եք, տեսնո՞ւմ եք՝ անգամ ամոթալի ու հանցավոր պարտությունից հետո մարդիկ պաշտպանում են նրան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: