Դեռ կա ինչոր մեկը, որ կասկածի տակ է դնում փաստը, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է քան դավաճանություն

605

Վազգեն Հովհաննիսյան, քաղաքական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Ֆինանսական ակադեմիայի դասախոս, դոցենտ։

Եթե իրավական տեսանկյունից մոտենանք հարցին մարդը չի կարող դավաճան համարվել, քանի դեռ օրինական դատավճիռ չի կայացվել (գաղտնիք չէ, որ վերջիվերջո կա անմեղության կանխավարկած), բայց քաղաքական պատասխանատվությունը ենթադրումա, որ պետական գործիչը իր որորշումները կայացնելիս պետք է առաջնորդվի միմիայն պետական շահերից ելնելով, հետևաբար մնացած բոլոր տեսակի որոշումները որոնք ազգային կամ պետական շահերի սպասարկմանը չեն ուղղված համարվում են հակապետական կամ հակաազգային։

Իրավճակը էլ ավելի է բարդանում, երբ պետական գործչի կայացրած որոշումների շահառուն դառնում են այլ պետություններ, իրավիճակը էլ ավելի է ծանրանում, երբ այդ պետությունները քո թշնամիներն են (քո կենսական շահերին սպառնացողները)։ Իսկ հիմա մի պահ ձեզ հարց տվեք, վերջիվերջո վարչապետի աթոռը զբաղեցրած անձը և նրա շրջապատը ում շահերն են սպասարկել և սպասարկում մինչ օրս, և ի՞նչպես այն որակել ։

Իմ համար դա միանշանակ դավաճանություն է և ինձ դատարանի վճիռը հարկավոր չէ այդ որակման համար։

Հայտնի քաղաքագետ Հանս Մորգենթաուն բաժանում էր պետական կամ ազգային շահը 2 հիմնական մասերի կենսական և ոչ կենսական (փոփոխվող)։

Ըստ նրա կենսական կոչվող շահերը հիմնված են 3 տիպի իդենտիկության (ֆիզիկական, քաղաքական և մշակութային) պահպանման և զարգացման վրա։

Եթե Մորգենթաուի վերը նշված տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա պարզից էլ պարզ է, որ ներկայիս իշխանությունները վարել են և վարում են, այս 3 տիպի կենսական շահերի սպասարկմանը բացառող քաղաքականություն։ Իսկ ինչպես է դա դրսևորվում՝

1. Քաղաքական իդենտիկության տեսանկյունից բաժանարար գծերի անցկացում սևեր-սպիտակներ, նախկիններ- ներկաներ, ղարաբաղցիներ-հայաստանցիներ և այլն։

2. Մշակույթային՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն և նրա սպասավորներին հետապնդելով ու վարկաբեկելով, ազգային ազատագրական պայքարի փառավոր էջերը և նրա հերոսների սխրանքները  կասկածի տակ դնելով և վարկաբեկող  մեկնաբանություններով, օրինակ Նժդեհին ու նրա գաղափարական ժառանգությունը կասկածի տակ դնելով, Հայոց Պատմության աղավաղմամբ, մշակույթի անհասկանալի դրսևորումները ֆինանսավորելով ու տարածելով, ալյասեռումը տարածելով և գովազդելով, օրինակ տխրահռչակ «Մել» ֆիլմը և այսպես շարունակ։

3. Տարածքայինը՝ մեկմաբանւոթյան կարիք չունի, ավելացնեմ միայն, որ 2020 թվականի նոյեմբրի 9 -ից հետո Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստը այլևս փաստ է և փաստ է հանգամանքը, որ առանց Ռուսաստանի օգնության մենք չենք կարող այս իրավճակում պահել մեր երկրի սահմանները սեփական ուժերով։

Եվ այս ամենը հաշվի առնելով դեռ կա ինչոր մեկը, որ կասկածի տակ է դնում փաստը, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է քան դավաճանություն և թշնամու կենսական շահերի սպասարկում։