Գիորգի Գախարիան հեռանում է Վրաստանի վարչապետի պաշտոնից

132
   «Ես որոշում եմ կայացրել հրաժարվել իմ պաշտոնից: Իհարկե, ես հավատում և ցանկանում եմ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքական տարածքում, քանի որ համոզված եմ, որ բևեռացումը և առճակատումը մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման և ճգնաժամերի լուծման ամենամեծ ռիսկն է ցանկացած տեսակի », - ասել է Գախարիան կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում:

 Ինչպես նշել է Գախարիան իր որոշումը կապված է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հանդեպ դատարանի որոշման հետ։
 
Գախարիայի խոսքով, հրաժարականի պատճառը նշվածի վերաբերյալ իշխող թիմի հետ համաձայնության չհասնելն է: