Գագիկ Ջհանգիրյանը հանդիպում է դատավորների հետ, դիրքավորվում որպես ԲԴԽ նախագահ. Mediaport

135

ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում քրեական գործեր քննող դատավորների հետ` փաստացի իրեն դիրքավորելով որպես ԲԴԽ նախագահ և հավաստիացնում, որ Ռուբեն Վարդազարյանը հեռանալու է:

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նպատակը քաղաքական ընդդիմախոսների  նկատմամբ կալանքներ կիրառելու ու խիստ պատիժներ նշանակելու հարցն է: Դատավորները զգուշորեն են արձագանքում, թեև որոշները առերևույթ դրական հակվածություն են ցույց տալիս: Առաջիկա զարգացումները այս առումով ցույց կտան` ովքեր են Ջհանգիրյանին հավատացողները: Առանձին կանդրադառնանք այդ դատավորներին: