Բիլ Գեյթսը կարծում է, որ միայն երեք պատվաստումները կկարողանան պաշտպանել կորոնավիրուսից

99

Կորոնավիրուսից լիարժեք պաշտպանության համար կարող է պահանջվել պատվաստման երրորդ փուլ: Այս ենթադրությունն է արել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Ենթադրվում է, որ երրորդ չափաբաժինը հաշվի կառնի վիրուսի մուտացիաները: Նրա խոսքերով, ԱՄՆ-ում կորոնավիրուսային պատվաստանյութ ստեղծող բոլոր ընկերությունները ներկայումս ուսումնասիրում են փոփոխված տարբերակներ ստեղծելու հնարավորությունը:

«Այսպիսով, այն մարդկանց, ովքեր արդեն անցել են պատվաստումների երկու փուլեր, կարող է անհրաժեշտ լինել երրորդը: Շատ հավանական է, որ մենք կունենանք բարելավված պատվաստանյութ, որպեսզի երբ այդ մուտացիաները հասնեն ԱՄՆ, մենք լիովին վստահ կլինենք, որ պաշտպանված ենք դրանցից», – ասել է Գեյթսը CBS-ի եթերում: