Ավստրալիայի երկրորդ նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

97

Ավստրալիայի երկրորդ նահանգը երկու պալատների մակարդակով ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի Օրենսդիր խորհուրդը, որը խորհրդարանի վերին պալատն է, ճանաչել է Արցախի անկախության իրավունքը: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Ավելի վաղ Ստորին պալատը՝ Ժողովների պալատը, նույնպես ճանաչել էր Արցախի անկախության իրավունքը: Հարավային Ավստրալիան կոչ է արել Ավստրալիայի դաշնային իշխանություններին ճանաչել Արցախը:

Նման օրինագիծ արդեն ընդունվել է Ավստրալիայի ամենամեծ՝ Նոր Հարավային Ուելս նահանգում, որի նահանգապետն է հայ Գլեդիս Բերեջիկլյանը: