ԱՄՆ-ում քանդել են Trump Plaza հյուրանոցն ու խաղատունը

136

Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքում 39-հարկանի շենքը՝ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կառուցած Trump Plaza-ն, քանդվել է սնանկության պատճառով: Այնտեղ գտնվում էին հյուրանոց և խաղատուն։

Ատլանտիկ Սիթիի վարչակազմը սկզբում պատրաստվում էր աճուրդ կազմակերպել քանդելու կոճակը սեղմելու իրավունքի համար և նախատեսում էր դրա համար ստանալ մինչև 1 միլիոն դոլար: Շենքի սեփականատեր Կառլ Իչանը դեմ է եղել աճուրդի կազմակերպմանը:

Trump Plaza հյուրանոցն ու խաղատունը սնանկացան 2014-ին։ Այդ ժամանակվանից ի վեր շենքը փակվել է: