ԱՄՆ-ն «էական ֆինանսական աջակցություն» կցուցաբերի COVAX ծրագրին

126

ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցում է կորոնավիրուսային պատվաստանյութերի հասանելիության հարցում և մտադիր է «էական ֆինանսական աջակցություն» ցուցաբերել COVAX ծրագրին: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով համաճարակի դեմ պայքարի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վիրտուալ ձևաչափով նիստում:

«Մենք աշխատում ենք ԱՀԿ-ի հետ համաշխարհային պատվաստանյութերի հասանելիության ուղղությամբ: Մենք մտադիր ենք զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել COVAX ծրագրին», – ասել է նա:

Բացի դրանից, Բլինկենի խոսքերով, վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ն ավելի քան 140 միլիարդ դոլար է տրամադրել գլոբալ առողջապահությանը։