Ֆրանսիան ստեղծել է պաշտպանիչ դիմակ, որը ոչնչացնում է կորոնավիրուսը

71

Ֆրանսիայում ստեղծվել է պաշտպանիչ դիմակ, որը կարող է չեզոքացնել կորոնավիրուսը: Այդ մասին տեղեկացնում է news.ru-ն ՝ վկայակոկչելով BioSerenity-ն:

Հաղորդվում է, որ դիմակն ընդունակ է արգելափակել և ոչնչացնել օդակաթիլայինով փոխանցվող վիրուսները: Դա միանգամյա օգտագործման պաշտպանիչ միջոց է և կարող է ծառայել մինչև 40 ժամ:

Ընկերությունը նշել է, որ վիրուսի ոչնչացման արդյունավետությունն ապահովում է հատուկ տեքստիլ շերտը, որը ոչնչացնում է վիրուսը երկու մոլեկուլների ՝ ցիկլոդեստրինի և չորրորդական ամոնիակի օգտագործման միջոցով: Դիմակները վաճառքում են փետրվարի 16-ից սկսած: Արժեքը՝ 1,49 եվրո մեկ հատի համար: