Փետրվարի 19-ին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ գագաթնաժողովը

114

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները փետրվարի 19-ին Բաքվում եռակողմ հանդիպում կանցկացնեն:

«Փետրվարի 19-ին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը»,- հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Ադրբեջանական արտաքին գործերի նախարարությունը շեշտում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն փետրվարի 18-ին կժամանի Բաքու՝ հանդիպմանը մասնակցելու, իսկ Վրաստանի փոխվարչապետն ու արտգործնախարար Դավիթ Զալքալիանին կժամանեն փետրվարի 19-ին:

«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպումներ կանցկացնի վրացի և թուրք գործընկերների հետ»,- ասել են ԱԳՆ-ից: