Սուտ խոսելով մինչև ուր եք հասնելու. Վահան Թումասյան

136

«Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեք տարվա մեջ մի հատիկ բնակարան չի տրամադրվել, նախորդ իշխանությւնների ծրագրերից մի քանի մետր ասֆալտապատումից բացի ոչ մի բան չի արվել: Որևէ ներդրում չի արվել, աշխատատեղ չի բացվել, ցրտհարության, թշվառության ու սովի մատնված ժողովրդին չեն տեսնում, թողնես միայն մեծ-մեծ խոսեն: Տեղականից սկսած մինչև վարչապետ, կարող եք Գյումրիում կառուցված մի բան աչքներս մտցնեք: Լավ սուտ խոսելով մինչև ուր եք հասնելու…

 Շիրակի մարզպետը ասել է, թե մարզում առկա 78 հազար հեկտար վարելահողերից նախորդ տարի մշակվել է 47 հազար հեկտարը: Նույնիսկ եթե հավատալու լինենք պաշտոնական տվյալներին, ստացվում է Շիրակում առկա վարելահողերի մոտ կեսը չի մշակվել: