Սյունիքի մարզի խնձորեսկ համայնքում խայտառակ վիճակ է

93

Սյունիքի մարզի խնձորեսկ համայնքում խայտառակ վիճակ է. զինված թշնամին զավթել  է արոտավայրերը, 434 տնտեսություն ունեցող գյուղն ապրուստի միջոցն իսպառ կորցնելու վտանգի առաջ է

Այս մասին ահազանգել է Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը:

«Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»: 434 տնտեսություն ունեցող գյուղը, որի մշտական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ.

Խնձորեսկի երիտասարդներից ամեն մեկը մի ձորում, զենքը ձեռքին, քունն ու հանգիստը կորցրած, անասուն է պահում, որ կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ, և հարց. սահմանամերձն էլ ո՞նց է լինում:

Հ.Գ. ՀՀ կառավարություն, լուրջ հարցերում մի՛ վռազիր, իսկ հավանությունն այդքան էլ քոնը չէ կարևոր, այլ՝ սահմանին ապրող գյուղացունը. ամեն ինչ պետք է համապատասխանի իրականությանը»: