Ռուսաստանը ցավակցում է Թուրքիային՝ Իրաքում 13 թուրքի սպանության կապակցությամբ

121

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Իրաքում Թուրքիայի 13 քաղաքացիների սպանության կապակցությամբ, որոնց թվում եղել են զինվորներ և ոստիկաններ:

«Մենք համերաշխ ենք Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում: Մենք սգում ենք թուրք ժողովրդի հետ: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նահատակների ընտանիքներին և սիրելիներին»,- գրել է դեսպանատունը թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ Թուրքիան թուրքերի սպանության մեջ է մեղադրել PKK-ին, որը Ռուսաստանում չի ճանաչվում որպես ահաբեկչական կազմակերպություն: Ավելին՝ համացանցում հրապարակվել են թուրք պատանդների մահվան կադրեր, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են այն քարանձավին, որում նրանք գտնվել են: