ՌԴ-ն ու Պակիստանը սպառազինության և ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագրեր են ստորագրել

128

Մոսկվան և Իսլամաբադը պայմանագրեր են կնքել հակաօդային պաշտպանության համակարգերի, հակատանկային համակարգերի և հրազենի մատակարարման համար: Այդ մասին ասել է Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան:

«Արդեն ունենք պայմանավորվածություն, մենք բանակցություններ ենք վարում որոշ զենքեր գնելու մասին: Մենք Ռուսաստանից որոշ հակատանկային համալիրներ, հակաօդային պաշտպանության համակարգեր ու հրազեն ձեռք բերելու գործընթացում ենք: Պայմանագիրն արդեն ստորագրվել է», – Պակիստանի զինված ուժերի խոսքերն է մեջբերում ՌԻԱ գործակալությունը:

Նա նշել է, որ Մոսկվան «Պակիստանի լավ բարեկամն է», և Իսլամաբադը մտադիր է զարգացնել նրա հետ համագործակցությունը ոչ միայն ռազմական, այլև այլ ոլորտներում: