Պուտին. Ռուսաստանը թույլ չի տա արտաքին հարվածներ իր ինքնիշխանությանը

100

Ռուսաստանը թույլ չի տա արտաքին միջամտություն խորհրդարանական ընտրություններին և երկրի ինքնիշխանության դեմ հարձակումներ, չորեքշաբթի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք պարտավոր ենք պաշտպանել [ժողովրդի] այս ընտրությունը արտաքին միջամտության ցանկացած փորձից: Մենք չենք կարող և թույլ չենք տա որևէ հարված Ռուսաստանի ինքնիշխանությանը և իրենց երկրի տերը լինելու մեր ժողովրդի իրավունքին», Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։