Պատկեր ու պատմություն

98

Պատմաբան, բանասեր Խաչատուր Դադայանի հետաքրքիր անդրադարձներից մեկը, –

1826 թ. Եգիպտոսի կուսակալ Մուհամեդ Ալի փաշան, մտահոգված երկրի ապագայով, Փարիզ ուսումնառության է ուղարկում 43 երիտասարդի, այդ թվում և Յուսուֆ էլ-Արմանիին՝ Հովսեփ Հային կամ ավելի ստույգ՝ Հովսեփ Պալյանին: Վերջինս 1834 թ. ուսումն ավարտելուց հետո ժամանում է Մարսել ու նստում նավ՝ Ալեքսանդրիա հասնելու համար: Սակայն ծովում ահավոր ալեկոծություն է բարձրանում, և առագաստանավը ստիպված խարիսխ է ձգում Մալթայում: Հովսեփը չափչփում է կղզին ու մի օր էլ առափնյակում տեսնում տարօրինակ դեղին, քաղցրահամ պտուղներ, իմա՝ մանդարին: Նա գնում է ութ թաղար, մեկ տասնյակ պտուղ ու հետը տանում Ալեքսանդրիա: Կուսակալին պտուղն այնքան է դուր գալիս, որ Հովսեփին տրամադրում է ընդարձակ հողատարածքներ՝ որպես փորձադաշտ:

Այդպես սկսվում է եգիպտոսյան ՛՛յուսուֆի՛՛ նշանավոր մանդարինի պատմությունը, որը շարունակվում է առայսօր:

Գծանկարում Հովսեփ Հայը աջից երկրորդն է: