«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նախագիծը շրջանցում է Սահմանադրությունը. Ռուբինա Պետրոսյան

620

Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը դասել անմիջական կիրառություն ունեցող ակտերի շարքին: Առաջին հայացքից «բարի նպատակ» հետապնդող այս Նախագիծն այնքան էլ միանշանակ չի տեղավորվում Սահմանադրության 5-րդ հոդվածի բովանդակության համատեքստում, համաձայն որի. «1. Սահմանադրություննունիբարձրագույնիրավաբանականուժ: 2. Օրենքներըպետքէհամապատասխանենսահմանադրականօրենքներինիսկենթաօրենսդրականնորմատիվիրավականակտերը՝սահմանադրականօրենքներինևօրենքներին: 3. ՀայաստանիՀանրապետությանվավերացրածմիջազգայինպայմանագրերիևօրենքներինորմերիմիջևհակասությանդեպքումկիրառվումենմիջազգայինպայմանագրերինորմերը:»

Այստեղից օբյեկտիվ հարցեր են առաջնում, թե իրավական ակտերի հիերարխիայում ԵԱՏՄ հանձնաժողովի ակտերը ո՞ր աստիճանում են գտնվում  կամ առհասարակ ընդգրկվո՞ւմ են այդ հիերարխիայում, թե ոչ կամ ԵԱՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերի և օրենքների, ենթաօրենսդրական ակտերի միջև հակասության դեպքում ո՞րն է գերակա և կիրառելի: Նախագիծը գերակա է դարձնում ԵԱՏՄ հանձնաժողովի իրավական ակտը՝ այդպիսով այն դասելով միջազգային պայմանագրերի շարքին: Մինչդեռ, ՀՀ-ի համար անմիջական կիրառություն ունեցող իրավական ակտ է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը: Այսպիսով, ԵԱՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերին անմիջական կիրառություն տալը կհակասի Սահմանադրության 5-րդ և 6-րդ հոդվածներին և առանց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ՀՀ֊-ում դրանք անմիջականորեն չեն կարող կիրառվել: Հենց այդ է պատճառը, որ գործող օրենքով նախատեսված է այդ ակտերի՝ Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ ակտով գործողության մեջ դնելու կառուցակարգը, իսկ ԵԱՏՄ մարմինների նորմատիվ ակտերի կատարումը, որքան էլ անհրաժեշտ և հրամայական  լինի  միջազգային պայմանագրի կատարման պահանջի իրականացման առումով՝ հանդիսանալով այդ պայմանագրի կատարման բաղկացուցիչ մաս, այդուհանդերձ, չի կարող երբեք կիրառվել հակասելովբարձրագույն իրավաբանական ուժ ունեցող օրենքին՝ Սահմանդրությանը, որքան էլ դրա կիրառման փուլում կան և առաջանում են վարչարարության, գործնականում կիրառվող, սակայն դեռևս չթարգմանված  ակտի հետ կապված խնդիրներ:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ոչ Սահմանադրություններով, ոչ էլ համապատասխան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներով ԵԱՏՄ հանձնաժողովի ակտերին ուղղակիորեն վերապահված  չէ անմիջական գործողություն: Այդ դեպքում ինչու՞ է ՀՀ-ն շտապում, Սահմանադրության շրջանցմամբ, այս հարցում լինել առաջինը:

Հ. Գ. Ինչ վերաբերում է այս Նախագծի՝ Օրենք դառնալուն, ապա այս հարցում կարծում եմ, կասկածներ չկան:               

Ռուբինա Պետրոսյան