ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Թուրքիայի կողմից Ս-400-երի գնման հարցում առաջընթացի բացակայության մասին

114

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցում առաջընթացի բացակայության մասին: Այս մասին Ստոլտենբերգն ասել է գերմանական Suddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես, ինչպես եւ այլ 29 դաշնակիցներ, մտահոգություն ենք հայտնում այդ որոշման կապակցությամբ: Կան այլընտրանքներ, օրինակ, եվրոպական SAMP/T-System-ը կամ ամերիկական Patriot-ը: Պարզ է, որ Ս-400-ը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգում, քանի որ սպառնալիք է ներկայացնում դաշնակիցների ինքնաթիռների համար»,-ասել է նա: