«Յուրաքանչյուր ամերիկացի կկարողանա կորոնավիրուսի դեմ պատվաստվել հուլիսի վերջերին»

89

ԱՄՆ ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստվել, կկարողանա դա անել հուլիսի վերջերին: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով Վիսկոնսինի Միլուոկի քաղաքում հանրային հանդիպման ժամանակ:

«Հուլիսի վերջերին մենք կունենանք ավելի քան 600 միլիոն չափաբաժին: Սա բավական է բոլորին պատվաստելու համար», ասել է Բայդենը։