Հունաստանում տեղի է ունեցել 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ

116

Հունաստանում այսօր գրանցվել է 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 168 հազար մարդ բնակչությամբ Պատրաս քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ այս պահի դրությամբ չեն հաղորդվում: