Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են. Արցախի ԱԻ պետական ծառայություն

88

Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են․ տեղեկանում ենք Արցախի ԱԻ պետական ծառայության ֆեյսբուքյան էջից:

«Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն:

Քիչ առաջ Արցախի փրկարարները ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են: Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից: 

Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է»,- նշված է հաղորդագրությունում: