Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 206, մահվան՝ 6 նոր դեպք

186

Հայաստանում փետրվարի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 206 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 597-ի: 

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3155 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան  մեկ դեպք: Փետրվարի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 793 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3948-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 161 476, փաստացի բուժվողներինը՝ 4173 (մեկ օրում նվազել է 72-ով): Մեկ օրում արվել է 3431 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 69 1146 թեստ: