Ըստ Bloomberg-ի, Բեզոսը կրկին դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը

77

Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը հերթական անգամ դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը՝ գերազանցելով Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկին:

Այս գնահատականները տրամադրել է Bloomberg-ը, որի հաշվարկների համաձայն, Բեզոսի ակտիվների ընդհանուր արժեքը երեքշաբթի ֆոնդային առևտրի արդյունքներով նվազել է 372 միլիոն դոլարով՝ կազմելով 191 միլիարդ դոլար: Tesla-ի բաժնետոմսերի անկման պատճառով Մասկի կարողությունն ընկել է 4,5 միլիարդ դոլարով՝ կազմելով 190 միլիարդ դոլար:

Սա նշանակում է, որ Բեզոսը կրկին զբաղեցնում է առաջին տեղը Bloomberg գործակալության կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, իսկ Մասկը երկրորդն է: