Դուք իրավունք չունեք Նժդեհի ազգակիցը, ցեղակիցը համարվելու

132

«Նրանք, որ իբրև թե հայ են և Նժդեհին ֆաշիստ են անվանում, թուրքից էլ, բոլշևիկից
էլ, ադրբեջանցուց էլ տականք են: Նժդե՞հն է ֆաշիստը, թե դուք, որ ձեզ խաղաղարարներ հորջորջելով՝
նվաստացրիք մի ամբողջ ազգի, որբացրիք հազարավոր ընտանիքների, խլեցիք մարդկանց հայրենիքն
ու արժանապատվությունը…Նրանք, որ համարձակվում են Նժդեհի անունը տալ, կարդացե՞լ են
նժդեհյան գաղափարախոսությունը: Ավելի մարդասեր մեկին դժվար է ճանաչել, քան Նժդեհն էր.
երբ 2000 հայ կնոջ և երեխայի թուրքերը մորթել էին, և Նժդեհը վրեժի կոչով դիմում է զինակիցներին,
չի մոռանում հիշեցել՝ թշնամու երեխաների, կանանց, ծերերի հանդեպ ասպետավայել վարվել:
Պարոնայք, տիկնայք իշխանավորներ, դուք իրավունք չունեք Նժդեհի ազգակիցը, ցեղակիցը համարվելու.
Լեռնահայաստանն ու Նժդեհը հավերժ են, դուք՝  անցողիկ»,- գրել է «Կարին» ազգային երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը: