Գիտնականներն անվանել են կորոնավիրուսի մասնիկի իրական գույնը

88

Գիտնականները նկարագրել են, թե իրականում ինչպիսին է կորոնավիրուսի մոլեկուլը: Պարզվում է՝ կորոնավիրուսի իրական գույները սևն ու սպիտակն են։ Այդ մասին Le Parisien-ին հայտնել է Հասարակական գիտությունների ասպիրանտուրայի պրոֆեսոր Անդրե Գուտերը:

Նա հավելել է որ իրականում դա բավական պայմանական է: Բանն այն է, որ վիրուսային մասնիկի չափն ավելի փոքր է լուսային ալիքի երկարությունից:

Ինչ վերաբերում է բազմագույն պատկերներին, կարմիր, դեղին, կապույտ կամ վարդագույն գույները օգտագործվում են մանրամասներն ավելի լավ տարբերելու համար: