Բայդենը Սպիտակ տունը համեմատել է «ոսկե վանդակի» հետ

103

ԱՄՆ նախագահ Ջո  Բայդենը Սպիտակ տունը համեմատել է «ոսկե վանդակի» հետ: Նա ասել է, որ դեռ հարմարվում է Սպիտակ տանը:

«Ես առավոտյան արթնանում եմ, նայում Ջիլին եւ հարցնում՝ «Որտե՞ղ ենք մենք, գրողը տանի»»,-կատակել է Բայդենը:

Նա հավելել է, որ դեռ չի հարմարվել տան անձնակազմին: «Ես ինձ անհարմար եմ զգում»,-ասել է Բայդենը՝ նշելով, որ չի սովորել , որ ինչ-որ մեկն իրեն «մեկնում է պիջակը»:

Բայդենը նշել է, որ նա 100 եւ ավելի անգամ գտնվել է Օվալաձեւ գրասենյակում, սակայն երբեք չի ապրել Սպիտակ տան բնակելի հատվածում: Չնայած նրան, որ նստավայրն իր համար նոր է, Բայդենն ասել է, որ լիովին խորացել է նախագահի աշխատանքում: