Բայդենը սպիտակ ռասիստներին անվանում է ամենամեծ ահաբեկչական սպառնալիքը ԱՄՆ-ում

95

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Միլուոկիում (Վիսկոնսին) հանրային հանդիպման ժամանակ, ծայրահեղ աջ ռասիստական ​​«Կու Կլուքս Կլան» կազմակերպության անդամներին անվանել է «Ամերիկայի ամենավտանգավոր մարդիկ»:

«Սա Ամերիկայի ամենամեծ ներքին ահաբեկչական սպառնալիքն է», – շեշտել է ամերիկացի առաջնորդը:

«Ես հոգ կտանեմ այն մասին, որ արդարադատության նախարարությունը <…> ավելի մեծ ուշադրություն դարձնի այդ մարդկանց, որպեսզի մենք կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչպես պայքարել սպիտակ ռասայի գերակայության կողմնակիցների շարժման աճի դեմ», – հավելել է պետության ղեկավարը: