Արցախում պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն. Մանե Թանդիլյան

107

Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն․ ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ Արցախում ու Հայաստանում ապրող հայերը շփվում են օտար լեզուներով՝ ըստ ցանկության և անհրաժեշտության, այդ թվում՝ պաշտոնյաները։

«Պաշտոնական լեզվի հիմքն այդ պետությունում ապրող մարդկանց ազգությունն է։ Եվ Արցախում, որպես աշխարհի ամենամիատարր պետություններից մեկում, քննարկել լեզվի հարց, նույնն է, ինչ քննարկել արցախցիների հայ լինելը։ Ես ռուսների հետ խոսում եմ ռուսերեն, անգլիախոսերի հետ անգլերեն։ Կուզեի այլ լեզուներ էլ իմանալ։ Լեզուներ իմանալը քո մասին է, պաշտոնականը՝ երկրի»,- գրել է նախարարը։Նա կոչ է անում լեզուներ սովորել՝ միաժամանակ նշելով, որ դրա հետ մեկտեղ անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը. «Մեր տասնամյակների ապիկարությունը պետք չէ ամրագրել օրենքով՝ թույլ չտալով սերունդներին ուղղել մեր սխալները»։