Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

97

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:Քննարկվել են Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել անօթևան մնացած քաղաքացիների խնդիրներին և դրանց լուծումներին:

Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ: