ԱՀԿ-ն չի բացառել համաճարակի երրորդ ալիքը

105

COVID-19 երրորդ ալիքի սկիզբը կախված կլինի «մարդու վարքից»: Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Երկրորդ ալիքը: Այո, այն այժմ անկում է ապրում ամբողջ աշխարհում: Դեռևս բավարար կոլեկտիվ իմունիտետ չկա, դեռ արգելապատնեշ չկա: Եթե զգույշ չլինենք, այո, երրորդ ալիքը հնարավոր է»,-ասել է նա:

Այնուամենայնիվ, Վույնովիչը չի կանխատեսել, թե երբ կավարտվի կորոնավիրուսային համաճարակը: Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝  դա կարելի է ասել, երբ «դեպքերի թիվը աշխարհի բոլոր տարածաշրջաններում միաժամանակ նվազի համաճարակաբանական շեմից ցածր մակարդակի», և առողջապահության համակարգի բեռը, կորոնավիրուսի հետ կապված, չխանգարի դրա բնականոն գործունեությանը: