Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 100 միլիոն դոլարի առևտրային նոր համաձայնագրեր կստորագրեն

143

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա. հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Այցը կատարվում է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հրավերով: Այցի ընթացքում, որը տեղի կունենա փետրվարի 18-ին, Ասադովը կհանդիպի Օքթայի հետ, այնուհետև նրան կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- նշում է գործակալությունը:

Բացի այդ՝ Ասադովն ու Օքթայը կմասնակցեն փետրվարի 19-ին կայանալիք՝ տնտեսական համագործակցության ադրբեջանա-թուրքական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին:

Anadolu-ն, վկայակոչելով թուրք նախագահի աշխատակազմի աղբյուրներ, հայտնում է, որ պետական և մասնավոր հատվածներում երկու երկրների միջև առևտրային համաձայնագրերի գումարը կգերազանցի 100 մլն դոլարը: