Օդանավակայանի տարածքը Իրաքի Էրբիլ քաղաքում հրթիռակոծման է ենթարկվել

104

Երկուշաբթի երեկոյան հրթիռակոծության է ենթարկվել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի օդանավակայանի այն տարածքը, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմական բազան: Առնվազն երեք հրթիռ է արձակվել, հաղորդում է Al Arabiya հեռուստաընկերությունը:

Հաղորդվում է առնվազն երեք տուժածների մասին: Անվտանգության աղբյուրները հայտնել են, որ թիրախը ԱՄՆ ռազմաօդային ուժերի կայանն է: