Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է անցկացրել

139

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն ականազերծման մասնագիտացված գործունեություն իրականացնող «Հումանիտար ականազերծման կենտրոն»-ի ղեկավար կազմի հետ։

Ներկայացվել են Կենտրոնի կողմից իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել պետական և հումանիտար համապատասխան կառույցների հետ փոխհամաձայնեցված համագործակցության կանոնակարգմանը վերաբերող հարցերին։