Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով՝ խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը

160

«Այս 30 տարիների ընթացքում մենք մեր մեջ իրար չկարողացանք համոզել, որ Արցախի սահմանին կանգնած զինվորականն ապահովում է Հայաստանի անվտանգությունը։ Միայն առաջին հայացքից է թվում, որ սա ցանկացած գիտակից մարդու համար պարզ մոտեցում է։ Սա զուտ արցախցի-հայաստանցի հարաբերությունների տրամաբանության խնդիր չէ, նույնն այսօր Սյունիքի դեպքում է։ Խորը գիտակցումը չկա առ այն, որ Սյունիքի անվտանգությամբ ապահովում ենք ողջ Հայաստանի անվտանգությունը և հակառակը, Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով՝ խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը։Եթե այս ու մի քանի այլ պարզ ճշմարտություններ բոլորիս գիտակցության մեջ չդրոշմենք, ապա այս տարածաշրջանում ապրելու շանս չենք ունենա»,- գրել է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

156Սառա Գալստյան, Nelli Grigoryan и ещё 154Комментарии: 7Поделились: 12НравитсяКомментироватьПоделиться