Ռուսական կենտրոնի շարասյունը շուրջ 185 տոննա ուղեբեռ է հասցրել ԼՂ Քարվաճառի շրջան

116

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել բեռների տեղափոխման անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ գերատեսչության՝ սոցիալական կառույցների և բնակելի տների էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի հերթական շարասյունը շուրջ 185 տոննա ուղեբեռ է հասցրել Քարվաճառի (Քելբաջար) շրջան:
25 ռազմամեքենաներից կազմված ավտոշարասյունը Քարվաճառ է տեղափոխել էլեկտրական սարքավորումներ, գեներատոր-կայաններ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի՝ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների հիման վրա։