Պուտինը հանձնարարել է մինչև մարտի 1-ը մշակել գործազուրկների զբաղվածության խթանման միջոցառումներ

124

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է մինչև մարտի 1-ը մշակել գործազուրկների զբաղվածությանն աջակցելու միջոցներ: Համապատասխան հրահանգը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պետք է ապահովի գործազուրկ քաղաքացիների զբաղվածության խթանմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացում (այդ թվում` գործատուներին սուբսիդավորելու պաշտոնապես գրանցված գործազուրկ քաղաքացիներին աշխատանքի վերցնելու համար), ինչպես նաև պաշտոնապես գրանցված գործազուրկ քաղաքացիների մասնագիտական ​​ուսուցում և լրացուցիչ մասնագիտական ​​կրթություն», ասվում է փաստաթղթում:

Հանձնարարությունը պետք է իրականացված լինի մինչ մարտի 1-ը: Հետագայում պաշտոնյաները պետք է հաշվետվություն ներկայացնեն եռամսյակային կտրվածքով: