Չինաստանը պատմության մեջ առաջին անգամ դարձել է ԵՄ գլխավոր առևտրային գործընկերը

109

Առաջին անգամ Չինաստանը դարձել է Եվրոմիության խոշորագույն առևտրային գործընկերը՝ առաջին տեղից դուրս մղելով ԵՄ-ի պատմական դաշնակից ԱՄՆ-ին: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի վիճակագրական գործակալության՝ Եվրոստատի զեկույցում:

«2020 թվականին Չինաստանը դարձել է ԵՄ գլխավոր գործընկերը», – ասվում է փաստաթղթում:

Անցյալ տարի ԵՄ ներմուծումը Չինաստանից աճել է 5,6%-ով ՝ կազմելով 383,5 մլրդ եվրո, արտահանումը Չինաստան աճել է 2,2%-ով՝ կազմելով 202,5 ​​մլրդ եվրո:

ԱՄՆ-ի հետ կապված դինամիկան հակառակն է. ամերիկյան ներմուծումը դեպի ԵՄ ընկել է 13,2 %-ով`մինչև 202 մլրդ եվրո, մինչդեռ ԵՄ արտահանումը ԱՄՆ նվազել է 8,2%-ով` կազմելով 353 մլրդ եվրո: