Ուշագրավ փաստ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը գլխավոր օրենքի շեղմամբ է կատարվում. «Ժողովուրդ»

90

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած խորհրդարանը փետրվարի 11-ին չընդունեց ««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, սակայն օրենքի խախտումները չեն դադարում:Նախ՝ նշենք՝ պատգամավորների հիմնական մտահոգությունն օրինագծի այն դրույթի առնչությամբ էր, որ 14 տարեկան անձինք կկարողանան ինքնուրույն հանձնել ՄԻԱՎ-ի թեստ եւ իմանալ իրենց կարգավիճակը:

Առավել ուշագրավ է, որ Հայաստանում պայքար է տարվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, բայց գլխավոր օրենքի շեղմամբ: Բանն այն է, որ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»:Սակայն օրենքի այս դրույթը հեղափոխական իշխանությունը խախտել է եւ փակել հանրապետական կենտրոնը՝ այն փաստացի տարրալուծելով «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի մեջ: Այսինքն՝ օրենքում գրված է մի բան, իսկ իրականությունը բոլորովին այլ է:

Կառավարությունը, նաեւ խորհրդարանը նախորդ տարվա փետրվարին որոշել են կենտրոնը լուծարել, սակայն դրա իրավունքն օրենքով վերապահված չէ:

Ընդգծենք, որ արդեն նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը դատի է տվել Առողջապահության նախարարությանը եւ պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքում ու գանձել հարկադիր պարապուրդի գումար: Եվ մեծ հավանականությամբ կհաղթի, քանի որ ապօրինությունն ակնհայտ է»։Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։