«ՆԱՏՕ-ն պատրաստ է ինչպես Ռուսաստանի հետ բախման, այնպես էլ համագործակցության»

113

«Ես հավատում եմ Ռուսաստանին հստակ ազդանշան ուղարկելու անհրաժեշտությանը. եթե նրանք բախումներ են ուզում, մենք պատրաստ ենք: Եթե նրանք ցանկանան համագործակցել, մենք ուրախ կլինենք», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է «պաշտպանել իր անդամներին»:

Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է հիմնված լինի ուժի վրա, կարծում է նա: «Բայց մենք պետք է նաև խոսենք Ռուսաստանի հետ: Նույնիսկ եթե մենք չենք հավատում, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կարող են ավելի լավը լինել, մենք պետք է շարունակենք խոսել, քանի որ անհրաժեշտ է պահպանել կարևոր կապեր և հարաբերություններ», – պարզաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:  «Օրինակ՝ սպառազինությունների մրցավազքից խուսափելու նպատակով», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։