Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ զինծառայողի աճյուն

119

Երեկ՝ փետրվարի 15-ին, Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու:

Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյուններ: