Մամուլի տեսություն

120

«Հրապարակ»-ը գրում է, որ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանին է հանձնելու 3 տարվա ընթացքում։ Ըստ երկկողմ պայմանավորվածության՝ հայկական կողմը պետք է կառուցել շրջանցող ճանապարհ։

«Փաստ»-ը արձանագրում է, որ անընդհատ սահմանային միջադեպեր են տեղի ունենում, սակայն ՊՆ-ն հետևողականորեն հայտարարում է, որ միջադեպեր չեն գրանցվել

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել Փաշինյան-Իմ քայլը հանդիպման մանրամասները։ Քննարկվել է միայն ընտրական օրենսգիրքը, որով վերացվելու է ռեյտինգային համակարգը։

Օրաթերթը նաև անդրադարձել է ՏԿԵ նախարարության մեկ անձից գնումներին։ Նշվում է, որ մեծ թիվ են կազմում Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունների հետ գործարքները։