Մամուլի հեղափոխական «Ազգ»-ը 30 տարեկան է

173

Երեսուն տարի առաջ 1991թ. փետրվարի 16-ին, Երևանում լույս տեսավ Հայաստանի նորագույն պատմության առաջին տպագիր մամուլի «Ազգ» թերթի առաջին համարը:

Այդ օրը հայ մամուլի պատմության մեջ հեղափոխական օր եղավ:

«Ազգ»-ը երեսուն տարեկան է, բայց, ինչպես գիտեք, մամուլի յուրաքանչյուր օրգանիզմ նաև իր խմբագրի մտածողության, աշխարհայացքի ու մարդկային տեսակի խտացումն է, հետևաբարայսօր կարելի է համարել նաև «Ազգ»-ի համբավավոր խմբագրի Հակոբ Ավետիքյանի կարևորագույն գլուխգործոցի 30-ամյակըմի մարդու, ով անցած երեք տասնամյակներում, մեծ մաքառումով, հեղափոխություն արեց ներհայաստանյան մամուլի ասպարեզում, ազգային, մտավոր ու չտեսնված հեղափոխություն: Այսպիսով առանց Հակոբ Ավետիքյանի անունը հոլովելու` չհոլովենք «Ազգ»-ի անունը և… հակառակը:

«Ազգ»-ը նախակարապետը եղավ մեր նոր մամուլի, և չնայած այն բանին, որ շատերը չկարողացան կամ չուզեցին առնել «Ազգ»-ի դասերը, այն ուղիղ երեսուն տարի կրթեց հասարակության հասարակության բոլոր շերտերին:

Մինչ մեր մամուլի բազմաթիվ էջեր անցնող տարիներին զբաղված էին բոլորովին այլ հաճախ մամուլի հետ կապ չունեցող բաներով, «Ազգ»-ն սկսեց մեծ ուշադրություն դարձնել առաջին հերթին հայապահպանությանը. թերթի «Ազգ-մշակույթ» հավելվածը եզակի էր և‘ մամուլի պատմության տեսանկյունից, և‘ հայապահպանության: «Ազգ»-ն իր հիմնադրամն առաջին օրերից մեծ ուշադրություն է դարձրել քաղաքագիտության ու քաղաքացիական մտքի ձևավորմանը դաստիարակելով քաղաքացի, որը պատասխանատվություն է կրում իր պետության հանդեպ:

Չենք կարող չնշել, որ հայրենիք-սփյուռք կապի առաջին սերմերը պատկանում են հենց «Ազգ»-ին: Եվ այսպես երկարանդադար կարելի է թվել այն ամենը, ինչ մեր մամուլի երեսնամյա օրգանը սնուցել է հայությանն ու Հայաստանին: «Ազգ»-ը Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին տվեց ունեցած ամեն ինչը ձեռք բերելով անքննելի հեղինակություն ու անառարկելի, չերերացող պատիվ:

Ես վստահ եմ, որ մեր այսօրն ավելի լավը կլիներ, եթե երեկ «Ազգ»-ը, որպես այդպիսին, միակը չլիներ, եթե օգնող` ձեռք մեկնող ունենար:

Հ.Գ. 2018թ.` հայության համար կարևորագույն մի ժամանակաշրջանում, «Ազգ»-ում տպագրվեց իմ առաջին հոդվածը… մինչ օրս գրում եմ…

«Ազգ»-ում առածս դասերը շատ են եղել, բայց ոչինչ ինձ այնքան չի կրթել և չի ուղղել, քան այն հոդվածները, որոնք խմբագիր Ավետիքյանն այդպես էլ չտպագրեց պատճառների ենթադրությունները թողնելով ինձ: Այդ բոլոր հոդվածները ես խնամքով պահում եմ հասկանալով, որ առանց այդ մերժումների ոչինչ չէր ստացվի:

Այդ չտպագրված հոդվածներն ինձ սովորեցրին այլկերպ մտածելու, ենթադրելու և վերլուծելու կարողություն:

Ծնունդդ շնորհավո‘ր, երեսնամյա բարեկամ:

Գևորգ Գյուլումյան