Ճապոնիան պատերազմից հետո Հայաստանին տրամադրում է 3,6 մլն, Ադրբեջանին՝ 1,2 մլն դոլարի օգնություն

142

Փետրվարի 16-ին Ճապոնիայի կառավարությունը որոշել է օժանդակություն տրամարդել ղարաբաղյան պատերազմի արդյունքում ծագած մարդասիրական աղետից հետո՝ Հայաստանին հատկացնելով 3,6 մլն, Ադրբեջանին՝ 1,2 մլն դոլար։

Օգնությունն ուղղվելու է կացարանների վերանորոգմանն ու բժշկական օգնությանը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ICRC) միջոցով:

Հայաստան

Հայաստանին տրամադրվող օգնությունը նախատեսում է վեց հիվանդանոցների բուժանձնակազմի բժշկական տեխնիկական վերապատրաստում և բժշկական սարքավորումների տրամադրում

Երեք դպրոցում ձեռքերի լվացման հարմարությունների ստեղծում 

Տարհանման երեք կետի վերանորոգում

Ձմեռելու համար մարդասիրական օգնության տրամադրում մոտ 4 000 մարդու

17 բուժհաստատությունների բժշկական վերազինում

15 դպրոցի վերանորոգում և կրթական նյութերի տրամադրում

Ադրբեջան

Մեկ հիմնական հիվանդանոցի բժշկական վերազինում

Մոտ 500 մարդու ապահովում մաքուր ջրով

Առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրում կացարանների վերանորոգման և ձմեռելու համար մոտ 6 400 մարդու 

Պարենային օգնություն մոտ 8 000 մարդու