Ճապոնիայում պատվաստումների կողմնակի ազդեցությունների վերաբերյալ հարցումներ կանցկացվեն

112

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը, կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսելուց հետո, հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ լայնածավալ ուսումնասիրություն կանցկացնի բնակչության շրջանում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հետազոտությունն իրականացվելու է սոցցանցերում հարցումների միջոցով: Ակնկալվում է, որ դրանք կմեկնարկեն ապրիլին:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ազդեցությունների վերաբերյալ հարցեր տալ շուրջ 3 միլիոն մարդու, այսինքն՝ 1 միլիոն` Ճապոնիայի կառավարության գնած երեք պատվաստանյութերից յուրաքանչյուրի համար:

Դրանից հետո ստացված բոլոր տվյալները վերլուծվելու են, և փորձագետների խումբը պատրաստելու է զեկույց այն մասին, արդյոք ախտանիշները կամ հիվանդությունները կապված են հենց պատվաստումների հետ: