Հովտաշատ գյուղի տներից մեկի արհեստանոցում հայտնաբերվել է նույն գյուղի 49-ամյա բնակչի դին. նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել. shamshyan.com

159

Այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն։«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված գյուղի Տերյան փողոցի 2-րդ տան բակում օգտագործվող արհեստանոցում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 49-ամյա Վահե Վարդանյանի դին։ Իսկ նշված վայրից, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մասիսի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Նորիկ Եսայանը, ապա տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ն․ Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել թթվածնային բալոնից։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական»,- կարդում ենք կայքում։