«Հա ու մի բան էլ, այ ոչնչություններ: Եթե էս թվերը ձեզ համար պարզապես թվեր են, իմ համար 10 տարվա կյանք ա»․ Ներդրումներ, որոնք Արցախում կատարվել են Սերժ Սարգսյանի օրոք․ Դավիթ Փիրումյան

130

Դավիթ Փիրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եվ ուրեմն՝ ներդրումների մասով, որոնք Արցախում կատարել են Սերժ Սարգսյանի օրոք:

1. 2008-2018 թվականներին Արցախում կառուցվել, վերակառուցվել, կապիտալ վերանորոգվել,գնման դիմաց փոխհատուցվել է 30 մլրդ 580 մլն 048 հազար դրամի բնակարանային շինություն, 16 մլրդ 521 մլն 635 հազար դրամի դպրոց ու մանկապարտեզ, 3 մլրդ 451 մլն 311 հազար դրամի մշակույթային և սպորտային օբյեկտներ:

2. 2008-2018 թվականներին Արցախում 18 մլրդ 443 մլն 978 հազար դրամ հատկացել է հասարակական և վարչական նշանակության շենքերին, 2 մլրդ 557 մլն 058 հազար դրամ հատկացվել է առողջապահական կառույցներին, բարեկարգվել, վերանորոգվել, ասֆալտապատվել է 6000 և ավել կիլոմետր ճանապարհ ընդհանուր 36 մլրդ 023 մլն 546 հազար դրամ արժողությամբ:

3. Խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի զարգացման և կառուցման համար 2008-2018 թվականներին հատկացվել է 8 մլրդ 862 մլն 187 հազար դրամ:

Քաղաքաշինության ընդհանուր ծախսերը 10 տարվա կտրվածքով կազմել են մոտաորապես 167 մլրդ դրամ:

Սրանք տվյալներ են, որոնք բոլորը կարող են ճշտել Արցախի պատկան մարմիններից: Էս թվերը մի մասն են էն ներդրումների, որոնք կատարվել են Արցախում: Հա ու մի բան էլ, այ ոչնչություններ:

Եթե էս թվերը ձեզ համար պարզապես թվեր են, ապա իմ համար 10 տարվա կյանք ա: Ես էս թվերը իմ աչքով եմ տեսել: Տեսել եմ՝ ոնց ա դանդաղ, բայց վստահ զարգանում Արցախը: Տեսել եմ, ոնց են փողոցները գեղեցկանում, շենքերը բարձրանում վերև, խաղահրապարակները մանուկներով լցվում: