Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 136, մահվան՝ 3 նոր դեպք

92

Հայաստանում փետրվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 136 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 391-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3150 է:

Մեկ օրում  կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 792 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3942-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 243 է, ընդհանուր առողջացածներինը՝ 161 348, փաստացի բուժվողներինը՝ 4101 (մեկ օրում նվազել է 110-ով): Մեկ օրում արվել է 3075 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 687 715 թեստ: