Լույս է տեսել Եգոր Սերգիևի «Ագռավաքար» գիրքը՝ Դավիթ Սարգսյանի թարգմանությամբ

284

Լույս է տեսել Եգոր Սերգիևի «Ագռավաքար» գիրքը՝ Դավիթ Սարգսյանի թարգմանությամբ։

 Հեղինակը փորձ է արել ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ վերջին՝ ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում ծավալված իրադարձություններն ու փաստերը, որոնց համադրմամբ ի ցույց են դրված Հայկական հարցի տապալման հիմնարար կռվանները, ներպետական իշխանազավթումներին նպաստող մի շարք աշխարհաքաղաքական գործընթացներ և գործոններ։

Աշխատությունը ռուսերեն հրատարակվել է Մոսկվայում 2019 թ․ սկզբին՝ «թավշյա» հեղափոխությունից մեկ տարի անց։ Հեղինակը վերլուծել է Հայաստանում իշխանության բռնազավթման շղթան՝ մինչև 2018 թվականը ներառյալ, որոշակիորեն անդրադարձել է նաև պետության բարձրագույն պաշտոնը զբաղեցրած անձին՝ նրա մեկ տարվա գործունեության արդյունքների համապատկերում ուսումնասիրելով նրա անցած քաղաքական կյանքի ուղին։

Հեղինակը շնորհակալ է Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի նախկին աշխատակիցներին՝ նյութերի ուսումնասիրության ընթացքում նրանց ցուցաբերած աջակցության և օժանդակության համար։

Նախատեսված է պատմաբանների և ընթերցող լայն շրջանակների համար։